Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ

Գեղեցիկ մարմին 6 րոպեում

Գեղեցիկ մարմին 6 րոպեում

Ուզո՞ւմ ես ունենալ գրավիչ, սեքսուալ մարմին գոտկատեղից վերև: Այս ոչ բարդ վարժությունների շնորհիվ դու շատ արագ կհասնես ցանկալի արդյունքի: Մարզիր մարմինդ հենց հիմա: 

 

Գաղտնի զենք

Բոլոր այս վարժություններն ընդգրկում են ձեռքերի մկանները, որոնք ավելի արդյունավետ կմարզվեն հավելյալ ծանրության պայմաններում:

 

Պտտում և ձգում

(1) Կանգնիր աթոռի հետևում` երկու ձեռքով բռնելով աթոռի թիկնակից: Հենվիր աթոռին այնպես, որ աթոռի հետևի ոտքերը պոկվեն հատակից. այդպես դու լարում ես ձեռքիդ մկանները: Թեթևակի հակվիր առաջ` մի փոքր բարձրանալով ոտնաթաթերիդ վրա: (2) Ձախ ձեռքդ շրջանաձև բարձրացրու դեպի առաստաղ, հետո տար հետ` ափդ վերև: Կրկնիր վարժությունը 30 անգամ և անցիր մյուս կողմին: 

 

Կողմնային բարձրացում

(1) Նստիր աթոռին` փոքր-ինչ առաջ հակված և ոտնաթաթերիդ վրա հենված: Ձեռքերդ պահիր քո դիմաց` ստեղծելով շրջան։ (2) Աջ ձեռքդ տար մի կողմ (ձեռքի վերևի մասը պետք է պահել ուսին հավասար, արմունկը` թեքված): Վերադարձիր սկզբնական դիրքին: Կրկնիր 30 անգամ, ապա անցիր մյուս ձեռքին:

 

Ուղղահայաց ձգում

(1) Կանգնիր աթոռի հետևում` աջ ձեռքդ աթոռի թիկնակին: Հակվիր առաջ և ձախ ձեռքով դիպչիր աթոռի նստատեղի աջ կողմին։ (2) Այժմ ձախ ձեռքդ հետ տար այնպես‚ որ այն լինի աջ ուսից մի փոքր հետ, արմունկը ծալած և ափը վերև: Կրկնիր վարժությունը 30 անգամ և անցիր մյուս ձեռքիդ:

 

Գլխից վեր

(1) Սկսիր նույն դիրքից, ինչ կողմնային բարձրացման դեպքում։ 

 

(2) Երկու արմունկներն էլ ծալած պահելով` բարձրացրու աջ ձեռքդ գլխից վերև, հետո վերադարձիր սկզբնական դիրքին: Կրկնիր վարժությունը 30 անգամ և անցիր մյուս ձեռքիդ:

 

Քո մարզիչը Թրեյսի Անդերսոնն է, ով օգնում է այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Քեյթ Հադսոնն ու Գվինեթ Փելթրոուն, կերտելու գեղեցիկ մարմին: Ծանոթացիր նրա գրքին` «Թրեյսի Անդերսոնի 30-օրյա մեթոդը»:

30 ԱՆԳԱՄ ԱՋ ԿՈՂՄ

30 ԱՆԳԱՄ ՁԱԽ ԿՈՂՄ

 

 

 

Սկզբնաղբյուր. cosmo.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ